вторник, 12 декабря 2017 г.

Հունվարյան ճամբար

Հունվարյան ճամբարի հինական ուղղությունները

  • <<Ռոսգոստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի հետ համատեղ ապահովագրական և ֆինանսական ուսուցման դասընթացներ, խմբի ձևավորում- Ավագ դպրոցի սովորողներ,
  • Սովորողներին մաթեմատիկական օլիմպիադայի մասնակցության նախապատրաստում - Միջին դպրոցի սովորողներ
  • Ճամբարին ջավախքյան տարատարիք սովորողների ներառմանը միտված աշխատանքներ, համատեղ նախագծերի իրականացում,
  • Օրացույցով նախատեսված նախագծերի մասնակցություն

понедельник, 27 ноября 2017 г.

Ուսումնական դեկտեմբեր

Սովորողների անհատական աշխատանքների ամփոփումը բլոգերում
7-րդ դասարան 
 Հանրահաշվի բաղադրիչ
  • Միանդամներ, 
  • Բազմանդամներ,
Երկրաչափության բաղադրիչ
  • Նախնական երկրաչափական տեղեկություններ
  • Եռանկյուն: Հավասար պատկերներ
9-րդ դասարան
  • Հաջորդականություններ: Թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ
  • Նման պատկերներ: Եռանկյունների նմանության հայտանիշները
10-րդ դասարան  Տնտեսագիտություն

воскресенье, 26 ноября 2017 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ», «Բարձունքի հաղթահարում» : Ջավախք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Հայ-վրացական կրթական կամուրջներ»  և «Բարձունքի հաղթահարում» շուրջտարյա ուսումնական նախագծերի շրջանակում՝սեպտեմբերի 23-ից 25-ը և հոկտեմբերի 13-ից 15-ը կրթահամալիրի տարատարիք սովորողներ՝ դասավանդողների ուղեկցությամբ մասնակցեցին դեպի Ջավախք կրթամշակութային արշավին:
                                 
воскресенье, 1 октября 2017 г.

Հայ-վրացական կրջական կամուրջներ: Բարեկամության վերելք...

Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի >>  կրթահամալիր իրականացվող <<Հայ-վրացական կրթական կամուրջներ>>  և <<Բարձունքի հաղթահարում>> շուրջտարյա ուսումնական նախագծերի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել Ջավախքում ունեցած կապերը, հաստատել նոր կապեր, ստեղծել հնարավորություն կրթահամալիրի և Ջավախցի սովորողների միջև կապերի հաստատման, միասին երեք օր շփվելո, ճամփորդելու և պարզապես ապրելու...
Կրթամշակութային այս ուղտագնացությունը բազմադարյա ավանդապատման, լեգենդի հետքերով արշավ է  դեպի Թմկաբերդի ամրոց, որը գալիս է լրացնելու կրթահամալիրի կողմից Ջավախքում հետևողականորեն իրականացվող նախագծերի բազմազանությունը, ինչպես նաև հնարավորություն է հիանալ ստեղծագործ մարդու արարչագործության,   վառ երևակայության  և Ջավախքի հրաշք բնության ներդաշնակությամբ: Նախագիծը հնարավորություն է նոր բացահայտումների, Ջավախքում ապրող հայրենակիցների հետ կրթական, մշակութային և մարդկային պարզ շփումների, նոր կապերի, ինչպես նաև արդեն առկա կապերի խորացման և փոխադարձ այցելությունների և մշակութային, ուսումնական նոր ձեռնարկումների մեկնարկի ազդարարման...
Ճամփորդության ծրագրի նախագիծ

Տևողությունը՝ հոկտեմբերի 13-15

Ուղեկցող դասավանդողներ՝ Արման Երանոսյան, Ալեքսանդր Սարգսյան, Լուսինե 
հոկտեմբեր 13
                                                   
Մեկնումը՝  11:00 Մայր դպրոցի բակ
14:00 - 15:00 մասնակցություն համերգ ներկայացմանը,
15:30-16:00 Ճաշ, հանգիստ Գյումրիում
16:00-19:00 Ուղևորություն դեպի Դամալա գյուղ, 
20:00 - 20:30 Ճամփորդության մասնակիցների գիշերակացի համար բաշխում՝ ըստ հասակակից սովորողների
20:30 - ճամփորդության մասնակիցների բաշխում հյուրընկալ տներում
Հանգիստ Դամալա գյուղում

воскресенье, 24 сентября 2017 г.

суббота, 23 сентября 2017 г.

Թմկաբերդ մեկնողները Վաչիանում են...

 «Հայ-վրացական կամուրջներ», «Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակներում Ջավախք մեկնած ուսումնահայրենագիտական ճամփորդության մասնակիցները արդեն Ջավախքում են: Մասնակիցները արդեն բաժանվել են փոքր խմբերի և տեղավորվել  իրենց հասակակից սովորողների տներում:

среда, 30 августа 2017 г.

Մաթեմատիկայի առարկայական ծրագիր, 10-րդ դասարան

Մաթեմատիկա առարկայի դասընթացի ծրագիր
10-րդ դասարան

Ավագ դպրոցի «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվողպահանջները:

Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:

Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական  մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:

Հիմք ընդունելով Ավագ դպրոց վարժարանում գնահատման կարգը, դասավանդողին և սովորողին ներկայացվող պահանջները՝ առարկայական ուսումնասիրության հարթակ ծառայում է դասավանդողի և սովորողների անհատական ուսումնական բլոգերը, և գնահատումը իրականացվում է բացառապես հիմք ընդունելով բլոգերում առկա հրապարակումները:

Նպատակը

Առարկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս սովորողին.

·                     տիրապետել  մաթեմատիկական հասկացությունների եւ հմտություններ համակարգին , որոնք անհրաժեշտ են կիրառել գործնականում, հարակից առարկաների ուսումնասիրության և շարունակական կրթության համար,
·                     զարգացնել մտավոր  կարողություններ և ձեւավորել  անհատականության որակներ, որոնք անհրաժեշտ են անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
·                     ձեւավորել պատկերացում մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների՝ որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց,
·                     համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ.խնդիրներ լուծելիս՝ վերլուծական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն,  տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն,  տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը,  կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացմամբ, որը ներկայացնում է դասավանդողը՝ հստակ նշված իրականացման մեկնարկն ու ավարտը, առաջադրված խնդիրներն ու պահանջները, նախագծային առաջադրանքի իրականցման գործիքներն ու ծրագրերը, անհրաժեշտ գրականության ցանկը, նախագծի արդյունքի հրապարակման կարգը և եղանակները, նախագծի  գնահատման սկզբունքները:
Ուսումնասիրվող թեմաներ

Հանրահաշիվ և երկրաչափություն դասընթացների ծրագիր, 9-րդ դասարան

«Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկայի դասընթացների ծրագիր

Հանրահաշիվ դասընթացի ծրագիր 7-րդ դասարան

«Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկայի դասընթացների ծրագիր
7-րդ դասարան

Միջին դպրոցի «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները,  Հանրակրթության պետական չափորոշիչի  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  առարկայական ծրագրերի մշակման ներկայացվողպահանջները:

Ուսումնական միջավայր, անհրաժեշտ գործիքներ.
Առարկայի ուսումանսիրությունը իրականացվում է սովորաբար ուսումնական կաբինետում, որտեղ անհրաժեշտ է, որ առկա լինի էլեկտրոնային գրատախտակ կամ արտապատկերիչ սարք, առարկայի ուսումնասիրությանը անհրաժեշտ գրականություն՝ տպագիր կամ էլեկտրոնային, համակարգիչ՝ միացված համացանցին:

Խմբայի կամ անհատական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է, որ դասավանդողը և սովորողները ունենան անհատական  մեդիագործիքներ՝ նոթբուք, նեթբուք կամ պլանշետ, ինչպես նաև էլեկտրոնային կրիչներ:

Հիմք ընդունելով Միջին դպրոցում գործող գնահատման կարգը, դասավանդողին և սովորողին ներկայացվող պահանջները՝ առարկայական ուսումնասիրության հարթակ ծառայում է դասավանդողի և սովորողների անհատական ուսումնական բլոգերը, և գնահատումը իրականացվում է բացառապես հիմք ընդունելով բլոգերում առկա հրապարակումները:

Նպատակը

Առարկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս սովորողին.

·                     տիրապետել  մաթեմատիկական հասկացությունների եւ հմտություններ համակարգին , որոնք անհրաժեշտ են կիրառել գործնականում, հարակից առարկաների ուսումնասիրության և շարունակական կրթության համար,
·                     զարգացնել մտավոր  կարողություններ և ձեւավորել  անհատականության որակներ, որոնք անհրաժեշտ են անհատին ժամանակակից հասարակությանը ներգրավվելու համար. մտքի հստակություն և ճշգրտություն, վերլուծական և տրամաբանական մտածողություն, տարածական ընկալում, դժվարությունների հաղթահարման հմտություններ և այլն,
·                     ձեւավորել պատկերացում մաթեմատիկական հասկացությունների և մեթոդների՝ որպես գիտության և տեխնիկայի ուսումնասիրության համընդհանուր լեզվի, ինչպես նաև որպես երևույթների և գործընթացների համակարգման միջոց,
·                     համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություններ.խնդիրներ լուծելիս՝ վերլուծական մտածողությունը դրսևորելուն, հնարավոր իրավիճակները գնահատելուն և օպտիմալ լուծումներ գտնելուն,  տեղեկատվական մոդելներ կառուցելուն և գնահատելուն,  տեղեկատվության արդյունավետ և օպտիմալ որոնմանը,  կուտակմանը, պահպանմանը և ներկայացմանը, տեղեկատվական օբյեկտների և մոդելների հետ հմտորեն աշխատելուն:

Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

Ծրագրային նյութի յուրացումը կազմակերպվում է թեմատիկ նախագծային աշխատանքների իրականացմամբ, որը ներկայացնում է դասավանդողը՝ հստակ նշված իրականացման մեկնարկն ու ավարտը, առաջադրված խնդիրներն ու պահանջները, նախագծային առաջադրանքի իրականցման գործիքներն ու ծրագրերը, անհրաժեշտ գրականության ցանկը, նախագծի արդյունքի հրապարակման կարգը և եղանակները, նախագծի  գնահատման սկզբունքները:
Ուսումնասիրվող թեմաներ
Հանրահաշիվ
Կրկնություն
Թվանշաններ, բնական, ամբողջ և ռացիոնալ թվեր
Թվային արտահայտություններ

1.      Թեմա- Միանդամներ
Հանրահաշվական  արտահայտություներ: Արտահայտության թվային արժեք: Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները: Միանդամներ: Նման անդամների միացում: Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը:
Գիտելիքների ստուգում:

2.      Թեմա – Բազմանդամներ
Բազմանդամ: Բազմանդամների գումարումը և հանումը: Միանդամի բազմապատկումը բազմանդամով: Բազմանդամի բազմապատկումը բազմանդամով:
Գիտելիքների ստուգում:
3.      Թեմա – Կրճատ բազմապատկման բանաձևեր
Նույնություն: Բազմանդամի վերլուծումը արտադրիչների: Կրճատ բազմապատկման բանաձևերը:
Գիտելիքների ստուգում:
4.      Թեմա – Մեկ անհայտով գծային հավասարումներ
Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում և դրա լուծումը: Մեկ անհայտով գծային հավասարումներ: Առաջին աստիճանի հավասարման բերվող տեքստային խնդիրների լուծում:
Գիտելիքների ստուգում:
5.      Թեմա – Բազմություններ
Բազմություն,  բազմության տարրեր, ենթաբազմություն:  Թվային բազմություններ: Բազմությունների հավասարությունը: Բազմությունների միավորումը և հատումը:
6.      Թեմա – Գաղափար ֆունկցիայի մասին
Առնչություններ փոփոխական մեծությունների միջև: Ուղիղ համեմատականություն և հակադարձ համեմատականություն: Գաղափար ֆունկցիայի մասին: Ֆունկցիայի տրման եղանակները: Ուղիղ համեմտականության ֆունկցիան և նրա գրաֆիկը: Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկը:
Գիտելիքների ստուգում:
7.      Թեմա - Դասընթացի ընդհանրացում, կրկնություններ:

Երկրաչափություն

1. Թեմա - Երկրաչափական սկզբնական տեղեկություններ
Կետեր, ուղիղներ, հատվածներ: Ուղղի ձողանշումը տեղանքում: Ճառագայթ և անկյուն: Երկրաչափական պատկերների հավասարությունը: Հատվածների և անկյունների համեմատումը:
Հատվածի երկարությունը:
Չափման միավորներ: Չափիչ գործիքներԱնկյան աստիճանային չափը:
Անկյունների չափումը տեղանքում
Կից և հակադիր անկյուններ: Ուղղահայաց ուղիղներ:
Ուղիղ անկյունների կառուցումը տեղանքում
Կրկնության կազմակերպում
Թեմատիկ գրավոր աշխատանք 1

2. Թեմա - Եռանկյուն
Եռանկյուն:
Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
Ուղղին ուղղահայաց
Եռանկյան միջնագծերը, կիսորդները և բարձրությունները: Հավասարասրուն եռանկյան հատկությունները
Եռանկյան միջնագծերը, կիսորդները և բարձրությունները: Հավասարասրուն եռանկյուն
Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները

Թեմատիկ գրավոր աշխատանք 2

3. Թեմա - Կառուցման խնդիրներ
Շրջանագիծ:առուցումներ կարկինով և քանոնով
Կառուցման խնդիրների  օրինակներ
Եռանկյան կառուցումն ըստ երեք տարրերի
Կիսամյակային գրավոր աշխատանք

4 Թեմա - Զուգահեռ ուղիղներ
Զուգահեռ ուղիղների սահմանումը: Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները219
Զուգահեռ ուղիղների կառուցման գործնական եղանակներ
Երկրաչափության աքսիոմների մասին
Զուգահեռ ուղիղների աքսիոմը
Թեորեմներ երկու զուգահեռ ուղիղներով և հատողով կազմված անկյունների մասին
Թեմատիկ գրավոր աշխատանք  3

5 Թեմա - Առնչություններ եռանկյան անկյունների և կողմերի միջև
Թեորեմ եռանկյան անկյունների գումարի մասին
Սուրանկյուն, ուղղանկյուն  և բութանկյուն եռանկյուն.
Թեորեմ եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունների մասին
Եռանկյան անհավասարությունը

6 Թեմա - Ուղղանկյուն եռանկյուն
Ուղղանկյուն եռանկյունների որոշ հատկություններ
Ուղղանկյուն եռանկյան հավասարության հայտանիշները
Կետի հեռավորությունը ուղղից
Հատվածի միջնուղղահայացի և անկյան կիսորդի հատկությունը
Զուգահեռ ուղիղների հեռավորությունը
Բեկյալի երկարությունը
Պատկերացում քառանիստի մասին

Կրկնություն
Կիսամյակային ստուգում
Տարեկան ստուգում
                                    
Դասավանդողի բլոգ