воскресенье, 26 ноября 2017 г.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ», «Բարձունքի հաղթահարում» : Ջավախք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Հայ-վրացական կրթական կամուրջներ»  և «Բարձունքի հաղթահարում» շուրջտարյա ուսումնական նախագծերի շրջանակում՝սեպտեմբերի 23-ից 25-ը և հոկտեմբերի 13-ից 15-ը կրթահամալիրի տարատարիք սովորողներ՝ դասավանդողների ուղեկցությամբ մասնակցեցին դեպի Ջավախք կրթամշակութային արշավին:
                                 




Հարկ է նշել, որ կրթահամալիրի կողմից առանձնահատուկ և հետևողական ջանքեր են գործադրվում խորացնելու Վրաստանի հետ ունեցած կապերը և այդ համատեքստում, առավել մեծ  ուշադրություն և տեղ է հատկացվում Ջավախքին, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին և նրանց հետ համատեղ նախագծերի իրականացմանը, ինչը նպատակ ունի ամրապնդել Ջավախքում ունեցած կապերը, հաստատել նոր կապեր, ստեղծել հնարավորություն կրթահամալիրի և ջավախքցի սովորողների միջև այդ կապերի ամրապնդման, միասին շփվելու, ճամփորդելու և պարզապես ապրելու...












Ճամփորդության մասնակիցների գլխավոր նպատակներից մեկը լեգենդար Թմբկաբերդ բարձունքի նվաճումն էր: Երկու ճամփորդությունների ընթացքում էլ այս բարձունքի նվաճումը վերածվեց իսկական համաջավախյան տոնահավաքի: Հատկանշական է, որ առաջին վերելքի ժամանակ մեզ միացան Ջավախքի տարբեր բնակավայրերի շուրջ 50 արշավականներ:


Ճամփորդությունների հաջորդ կարևորագույն հանգրվան-թիրախը Վահանավանքն էր, միայն իրեն բնորոշ առանձնահատուկ պարզությամբ և  վեհությամբ:






Արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն սեբաստացիները հայտնվելով Ջավախքում պարտադիր այցելում են վրաց-թուրքական սահմանին գտնվող Կարծախ գյուղ: Այստեղ է ծնվել և մեծացել  մեծանուն  բանաստեղծ-աշուղ Ջիվանին: Ջիվանու նոր և բարենորոգ  տուն-թանգարանը առավել հետաքրքի և գրավիչ է դարձրել բնակավայրը և շատերին ձգում է դեպի Կարծախ: Կարծախին առանձնահատուկ հմայք է հաղորդում նաև հարակից հարթավայրում գտնվող Խոզափին լիճը, որը առավել հայտնի է Կարծախի լիճ անունով:


Ջավախքյան ճամփորդության կանգառներից մեկն էլ Վաչիան գյուղն էր, որը մեզ համար նշանավոր է հատկապես նրանով, որ այստեղ է ծնվել և շարունակում ապրել և արարել մեր լավ բարեկամ Նասլետ Քեյանը: 
 

Երկրորդ ճամփորդության հյուրընկալող կողմը Ասպինձայի շրջանի Դամալա գյուղն էր՝ գյուղի մշակույթի տան տնօրեն տիկին Վարսենիկի գլխավորությամբ: Կրթահամալիրի ներկայացուցիչները այստեղ ևս արժանացան ջերմ ընդունելության...
Սիրուն էր Ջավախքը... (Մարիամ Մայիլյան, 7-րդ դաս.)


Դեպի Ջավախք իրականացված ճամփորդություններին մասնակցեցին 35 սեբաստացիներ՝ այդ թվում 26 սովորող և 8 դասավանդող և 1 ծնող: Ճամփորդությունների ընթացքում մասնակիցները գիշերեցին իրենց հասակակից սովորողների ընտանիքներում: 
Ամփոփելով հարկ է նշել, որ Ջավախքում և ջավախքցիների հետ կրթահամալիրի կողմից իրականացվող նախագծերը շարունակական են և դրա վառ վկայություններից մեկը Ջավախքի տարբեր բնակավայրերից՝ Նասլետ Քեյանի գլխավորությամբ, թվով 19 սովորողների մասնակցությունն էր կրթահամալիրի կողմից անցկացված առաջին ազգագրական, հնագիտական ճամբարին: Նոր ձեռնարկները և նախագծերը սպասեցնել չեն տա...

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ