понедельник, 11 сентября 2017 г.

Թմկաբերդ (Թմոք) : Անկախության տոն, բարձունքի հաղթահարում նախագիծ...



Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի >>  կրթահամալիրի կողմից Անկախության տոնին նվիրված ամենայա <<Բարձունքների հաղթահարում>> նախագծի, ինչպես նաև Հայ-վրացական կրթական կամուրջների ջավախյան կամարի համատեքստում:
Կրթամշակութային այս ուղտագնացությունը բազմադարյա ավանդապատման, լեգենդի հետքերով արշավ է  դեպի Թմկաբերդի ամրոց, որը գալիս է լրացնելու կրթահամալիրի կողմից Ջավախքում հետևողականորեն իրականացվող նախագծերի բազմազանությունը, ինչպես նաև հնարավորություն է հիանալ ստեղծագործ մարդու արարչագործության,   վառ երևակայության  և Ջավախքի հրաշք բնության ներդաշնակությամբ: Նախագիծը հնարավորություն է նոր բացահայտումների, Ջավախքում ապրող հայրենակիցների հետ կրթական, մշակութային և մարդկային պարզ շփումների, նոր կապերի, ինչպես նաև արդեն առկա կապերի խորացման և փոխադարձ այցելությունների և մշակութային, ուսումնական նոր ձեռնարկումների մեկնարկի ազդարարման...

Տեղեկույթ: Ախալքալաքից ուղիղ գծով 14 կմ արևմուտք, պաշտոնապես Թմոգվի վերանվանված նախկին Մարգաստան և պատմական Թմոք գյուղից 1,5 կմ հարավ- արևմուտք, Կուր գետի ձախ ափին վեր խոյացող լեռան գագաթին պահպանվում են  Թմկաբերդի կամ Թմոք բերդի  (վրացական կամ, որ նույնն է պաշտոնական անովանումը)    ավերակները: Անվանումը ծագում է <<մոգ>> բառից:  Թմոք բերդի  առաջին հիշատակություններից մեկը վերաբերվում է 7-րդ դարում՝ արաբական արշավանքների ժամանակ բերդի գրավմանը: Հայտնի է, որ բերդը խիստ տուժել է 1089, 1283 և 1319 թվականներին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից: 
Հատկանշական է, որ բերդի կառուցողի, կառուցման նախադրյալների, պատմության և   ժամանակաշրջանի հետ կապված իրարամերժ տեղեկություններ կան հայկական և վրացական աղբյուրներում և ազգագրական ուսումնասիրություններում...
Հայկական շրջանակներում բերդը հայտնի դարձավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի <<Թմկաբերդի առումը>> պոեմից հետո: Հայտնի է, որ ամենայն հայոց բանաստեղծը պոեմը գրել է Ջավախք կատարած ճամփորդության ընթացքում տեղացիների կողմից Արա իշխանի և նրա գեղեցկուհի, բայց դավաճան կնոջ մասին ավանդապատման տպավորությունների տակ:  Շահ- Աբասի անվան հետ առնչվող ՝ բերդի անկման դեպքերի արձագանքները պահպանվել են նաև վրաց գրականության մեջ:



Ճամփորդության ծրագիրը

Տևողությունը՝ 23 - 25
Ուղեկցող դասավանդողներ
Արման Երանոսյան
Ալեքսանդր Սարգսյան

սեպտեմբեր 23
Մեկնումը՝  09:00,սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ճաշ, հանգիստ Վաչիան գյուղում
Շրջագայություն գյուղով և ճամփորդության մասնակիցների բաշխումը հասակակիցների տներով
Ազգագրական պարերի համատեղ ներկայացում- ուսուցում
Ավանդազրույցներ թոնրի շուրջ
Հանգիստ

սեպտեմբեր 24
Վերկաց, նախաճաշ
Շրջագայություն Ախալքալաքով,
Այցելություն Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցում
Ուղեևորություն դեպի Թմկաբերդ՝ Ախալքալաքի բերդ,  Վահանավանք կանգառներով
Վերադարձ Վաչիան
Հանգիստ

Սեպտեմբերի 25

Վերկաց, նախաճաշ
Այցելություն Կարզախ
Շրջագայություն,տոնախմբություն Կարզախ գյուղում
Այցելություն Ջիվանու տուն-թանգարան
Վերադարձ Երևան՝  25.09,ժամը 20.00՝ սուրբ Երրոդություն եկեղեցու բակ

Նախահաշիվ
Տրանսպորտ` 180.000 դ
Սնունդ՝ 3x1000 (մեկ անձի հաշվով)
Ճամփորդության մասնակցության վճարը՝ 10.000 դ

Լուսանկարները՝ ազգագրագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ