воскресенье, 1 октября 2017 г.

Հայ-վրացական կրջական կամուրջներ: Բարեկամության վերելք...



Նախագծի իրականացումը պետք է դիտարկել  <<Մխիթար Սեբաստացի >>  կրթահամալիր իրականացվող <<Հայ-վրացական կրթական կամուրջներ>>  և <<Բարձունքի հաղթահարում>> շուրջտարյա ուսումնական նախագծերի շրջանակում, որի նպատակն է ամրապնդել Ջավախքում ունեցած կապերը, հաստատել նոր կապեր, ստեղծել հնարավորություն կրթահամալիրի և Ջավախցի սովորողների միջև կապերի հաստատման, միասին երեք օր շփվելո, ճամփորդելու և պարզապես ապրելու...
Կրթամշակութային այս ուղտագնացությունը բազմադարյա ավանդապատման, լեգենդի հետքերով արշավ է  դեպի Թմկաբերդի ամրոց, որը գալիս է լրացնելու կրթահամալիրի կողմից Ջավախքում հետևողականորեն իրականացվող նախագծերի բազմազանությունը, ինչպես նաև հնարավորություն է հիանալ ստեղծագործ մարդու արարչագործության,   վառ երևակայության  և Ջավախքի հրաշք բնության ներդաշնակությամբ: Նախագիծը հնարավորություն է նոր բացահայտումների, Ջավախքում ապրող հայրենակիցների հետ կրթական, մշակութային և մարդկային պարզ շփումների, նոր կապերի, ինչպես նաև արդեն առկա կապերի խորացման և փոխադարձ այցելությունների և մշակութային, ուսումնական նոր ձեռնարկումների մեկնարկի ազդարարման...
Ճամփորդության ծրագրի նախագիծ

Տևողությունը՝ հոկտեմբերի 13-15


Ուղեկցող դասավանդողներ՝ Արման Երանոսյան, Ալեքսանդր Սարգսյան, Լուսինե 
հոկտեմբեր 13
                                                   
Մեկնումը՝  11:00 Մայր դպրոցի բակ
14:00 - 15:00 մասնակցություն համերգ ներկայացմանը,
15:30-16:00 Ճաշ, հանգիստ Գյումրիում
16:00-19:00 Ուղևորություն դեպի Դամալա գյուղ, 
20:00 - 20:30 Ճամփորդության մասնակիցների գիշերակացի համար բաշխում՝ ըստ հասակակից սովորողների
20:30 - ճամփորդության մասնակիցների բաշխում հյուրընկալ տներում
Հանգիստ Դամալա գյուղում







հոկտեմբեր 14

8:00- 9:00 Վերկաց, նախաճաշ
9:30 Ուղևորություն դեպի Թմկաբերդ՝ Փարվանա- Կուր դելտա, Վահանավանք կանգառներով
10:00 կանգառ և հավաք Փարվանա- Կուր միախառնման վայրում, 
(Փարվանա-Կուր միախառնման վայրում մեզ են միանում Ախալքալաքի, Դամալայի և շրջանի այլ դպրոցների սովորողներն ու ուղեկցող մեծահասակներ)
12:00 Ուղևորություն դեպի Վահանավանք
13:30 Ճաշ, հանգիստ
15:30 Թմկաբերդ բարձունքի նվաճում
17:00 -19:00 Ուղևորություն դեպի Դամալա, 
19:00 - 20:00 Հանգիստ, ճամփորդության մասնակիցների բաշխում՝ ըստ հյուրընկալ տների
20:00-ին տոնախմբություն Դամալա գյուղում
Հանգիստ





հոկտեմբերի 15

8:00- 9:00  Վերկաց, նախաճաշ
9:30 - 10:10  Այցելություն Կարզախ
10: 20 - 10:40 Շրջագայություն,տոնախմբություն Կարզախ գյուղում
10:40 - 11:10 Այցելություն Ջիվանու տուն-թանգարան
11:20 - 11:40 Ուղևորություն Խոզափի լիճ (Կարծախի լիճ)
14:00 - Վերադարձ Երևան 
18:00 Ճամփորդության ավարտ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
















Նախահաշիվ
10 սովորող- յուրաքանչյուրը՝ 12000 դրամ
4 դասավանդող՝ աջակցություն արհեստակցական կազմակերպությունից՝ յուրաքանչյուրին 10.000 դրամ
Ընդհանուր գումարը՝ 160.000 դրամՙ սնունդը՝ 60.000 դրամ, տրանսպորտին՝ 100.000
Կրթահամալիրից աջակցությունը՝ 50.000


Տրանսպորտ` դ
Սնունդ՝  2000x3 (մեկ անձի հաշվով)
Ճամփորդության մասնակցության վճարը՝  12.000դ

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ